Լուկա Մոդրիչը, ով «Ինտերի» դեմ խաղում լավագույնն էր «Արքայական» ակումբի կազմում, անդրադարձ է կատարել իր տարիքի վերաբերյալ հնչած հարցին։
«Ես ինձ շատ լավ եմ զգում։ Կարծում եմ, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ թե իմ տարիքին, այլ խաղադաշտում կատարած գործողություններին։ Հիմա ֆուտբոլիստները շատ ավելի երկար են խաղում, քանի նախկինում։
Ես այնքան լավ եմ զգում, կարծես 30 տարեկանից փոքր լինեմ». Movistar+ ի հետ զրույցի ընթացքում նշել է խորվաթ ֆուտբոլիստը։
Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում 17 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am