Հոդվածներ

«Ռեալի» ամենահավանական մրցակիցը ՉԼ-ի 1/8 եզրափակիչում
09.12.2021
11091 0

8 ամիս անց «Ռեալն» ու «Չելսին» կրկին կարող են հանդիպել գլխավոր եվրոպական մրցաշարում։ Գարնանը թիմերը մրցեցին կիսաեզրափակիչում (1-1, 0-2) ու «կապույտներն» անցան հաջորդ փուլ՝ հաղթելով մրցաշարը։

Եվ ահա, վիճակահանության արդյունքում այս թիմերը կարող են հանդիպել այս մրցաշրջանի արդեն 1/8 եզրափակիչում։ Որոշ չափով, սա կախված է «Վիլյառեալից», եթե Էմերիի թիմը հաղթի «Ատալանտային» ու դուրս գա մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ ապա «Չելսի» - «Ռեալ» հանդիպման հավանականությունը 32,32 տոկոս կկազմի (աղյուսակ համար 1)։

Եթե «դեղին սուզանավերը» չանցնեն՝ 27,71 տոկոս (աղյուսակ համար 2), ինչը, միևնույն է լոնդոնցիներին կթողնի «սերուցքայինների» հետ մրցակցելու ամենահավանական հակառակորդը։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 13-ին։



Ամենակարդացված