• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Todofichajes. Վինիսիուսը կարող է ներառվել Մբապեի տեղափոխության գործարքում

Հոդվածներ

Todofichajes. Վինիսիուսը կարող է ներառվել Մբապեի տեղափոխության գործարքում
31.10.2020
1852 0

ՊՍԺ-ն սկսել է հետաքրքվել «Ռեալի» վինգեր Վինիսիուսի ծառայություններով, տեղեկացնում է todofichajes.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, փարիզյան ակումբը մտադիր է օգտվել բրազիլացու՝ խաղընկերների հետ ունեցած կոնֆլիկտից և նրա հետ պակմանավորվել տեղափոխության հարցում: Վինիսիուսի խաղային անկայունությունը դուր չի գալիս նաև գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:

Գործարքը հավանական է համարվում՝ հաշվի առնելով «սերուցքյաինների»՝ Կիլիան Մբապեի տրանսֆերի հանդեպ ունեցած հավակնությունները: Todofichajes-ը գտնում է, որ Վինիսիուսը կարող է ներառվել ֆրանսիացու տեղափոխության գործարքում:

Փարիզում կարծում են, որ նա կարող է բավականին հաջող խաղ ցուցադրել ու արդյունավետ զույգ կազմել իր հայրենակից Նեյմարի հետ:

Fanat, Realamdrid.am



Ամենակարդացված