«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Ուեսկային» համարում է վտանգավոր մրցակից:
««Ուեսկան» բարդ ու վտանգավոր մրցակից է: Կարող եմ հավաստիացնել, որ Իսպանիայում չկան փոքրիկ թիմեր, ու դա առաջնությունն ավելի մրցունակ է դարձնում: Վաղվա հանդիպմանը պետք է աշխատենք այնպես, ինչպես «Բարսելոնայի» դեմ խաղում: Միայն այդպես կարելի է մտածել 3 միավորի մասին»:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Ուեսկա» խաղը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 17:00-ին:
Fanat, Realmadrid.am