Հոդվածներ

Անչելոտիի ռիսկային խաղադրույքը
05.12.2021
4210 0

Լա Լիգան մոտենում է իր հասարակածին, իսկ «Ռեալը» հայելու մեջ իր հետևում տեսնում է մյուս 19 ակումբներին։ «Արքայական» ակումբը ներկա պահին 7 միավորի առավելություն ունի «Ատլետիկոյի» նկատմամբ, 8 միավորով գերազանցում է  «Սևիլիային»  և 13 միավորով՝ «Բարսելոնային»։ Սակայն այս ակումբները մեկ հանդիպում ավելի քիչ են անցկացրել, քան «Ռեալը»։ Վերջին տարիներին Լա Լիգայում մրցաշարային աղյուսակը բավական խիտ տեսք է ունեցել, և այն, որ «Ռեալը» այժմ նման առավելություն ունի գլխավոր մրցակիցների նկատմամբ նշանակում է, որ շատ բարդ է լինելու նրան գերազանցելը։ 

Պետք է հաշվի առնել այն, որ «Ռեալը» շատ վստահ է իր ուժերին, իսկ մրցակիցները նրա դեմ խաղերում երկրորդ շանս չեն ստանում։ 

Վերջին միջազգային դադարից հետո «Սերուցքայինները» 4 անընդմեջ հանդիպումներում հաղթել են (3-ը՝ Լա Լիգայում, 1-ը ՉԼ-ում)։ Այդ խաղերում եղել են պահեր, երբ թիմը հիանալի ֆուտբոլ է ցուցադրել, սակայն պետք չէ աչք փակել խնդիրների վրա, որոնք նույնպես տեսանելի են եղել։ 

Եղել են հանդիպուներ, որտեղ միգուցե «Ռեալը» արժանի չի եղել հաղթանակի, սակայն այդ խաղերում մեծ դեր են խաղացել թիմի անունը և ֆուտբոլիստների անհատական որակները։ «ատլետիկի» դեմ խաղը վառ ապացույցն էր այն բանի, որ նույնիսկ ոչ լավ հանդիպում անցկացնելու դեպքում «Ռեալը» կարող է չզիջել չնչին առավելությունը։  Անխոս, «Ռեալը» ներկա պահին լավագույն ակումբն է Լա Լիգայում, սակայն դա կարող է նաև խնդիրներ առաջացնել։ Անչելոտին կարող աչք փակել թիմի այն բացասական կողերի վրա, որոնք էական նշանակություն չեն ունեցել մինչ այս։ Առաջին հերթին խոսքը գնում է ռոտացիայի մասին։ 

«Մեր թիմի առավելությունը այն է, որ ֆուտբոլիստները կարողանում են սպասել և ելք գտնել այն ժամանակ, երբ թվում է, թե ոչինչ չի ստացվում։ Կան շատ ակումբներ, որոնք նման դեպքերում արագ հանձնվում են և չեն կարողանում ոչինչ անել։ Իսկ «Ռեալը» մեծ բնավորություն ունեցող ակումբ է». նշել էր Անչելոտին «Ատլետիկի» դեմ խաղից հետո։ 

Այս ամենը իհարկե համապատասխանում է իրականությանը, սակայն բավարար չէ։ Ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկի» բախտը այնքան էլ չի բերում հարձակման գծում, սակայն բոլոր ակումբները չեն, որ «Ռեալի» դեմ նման հանդիպում անցկացնելու դեպքում պետք է չօգտագործեն իրենց պահերը։ Անչելոտին շատ քիչ է ռոտացիայի դիմում։ Ավելին, նա փոփոփոխություններ է կատարում միայն այն ժամանակ, երբ խաղը մոտենում է ավարտին։ Կարելի է ասել, որ խաղից առաջ մրցակցիները շատ լավ գիտեն, թե ինչ կազմ է խաղադաշտ դուրս բերելու իտալացին ։ Իսկոն, Մարսելոն, Ազարը, Բեյլը, Մարիանոն և Յովիչը կարծես գոյություն չունեն, և դեռ պարզ չէ, թե ինչ գնով պետք է վճարի «Ռեալը» այս ամենի համար։ 

«Ատլետիկի» դեմ խաղից հետո ֆուտբոլիստները բավական հոգնած էին, սակայն դա նորմալ է նման մրցակցի դեմ խաղերում, առավել ևս այն ժամանակ, երբ նրանք երկու օր ավելի շատ ժամանակ էին ունեցել հանգստի համար։ Չպետք է շատ փոփոխություններ կատարել մեկնարկային կազմում։ Պետք է օգտագործել 5 փոփոխությունների հնարավորությունը խաղում թարմություն մտցնելու համար». նշել էր Անչելոտին։ 


Այս տեսանկյունից Անչելոտին իր տրամադրության տակ Անտոնիո Պինտուս անունով ջոկեր ունի, ում վերադարձով թիմի ֆիզիկական վիճակը դեպի լավն է գնացել, սակայն նախորդ մրցաշրջաններին հայացք նետելուց հետո պետք է սպասել, որ ապրիլ և մայիս ամիսները բավական բարդ են լինելու։ 

Կան ֆուտբոլիստներ, որոնց մոտ արդեն որոշակի հոգնածություն է զգացվում։ Օրինակ Մոդրիչը, Կազեմիրոն, Բենզեման և Վինիսիուսը։ Նրանք չունեն այն թարմությունը, որը կար մեկ ամիս առաջ, սակայն դա չի նշանակում, որ սկսել են ավելի քիչ աշխատանք կատարել։ Նրանք շարունակում են կարևոր դեր խաղալ թիմի հաղթանակներում, բայց միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ նման ճնշման դեպքում նրանք շատ արագ կարող են խոչընդոտների առաջ կանգնել։ Չնայած այն ամենին, որ Անչելոտին անընդհատ խոսում է խիտ խաղային գրաֆիկի մասին, ներկա պահին նա ուշադրություն չի դարձնում ֆուտբոլիստների հանգստին։  Իտալացին գիտակցում է, որ կան մրցաշարեր, որտեղ աշնանային հատվածը կարող է շատ մեծ նշանակություն ունենալ։ Նա միայն մտածում է առաջիկա հանդիպման մասին, և այն, թե ինչ կլինի ձմռանը կամ գարնանը, նրան այդքան էլ չի հետաքրքրում։ Սրա մասին նա նույնիսկ մի քանի անգամ ակնարկել է։ 

Մարզչին չի հետաքրքրում այն փաստը, որ մեկնարկային կազմի 11 ֆուտբոլիստները և 4 աենաշատ փոխարինման դուրս եկող ֆուտբոլիստները 2-3 անգամ ավելի շատ խաղաժամանակ են ստանում, քան մյուսները։ Հատկանշական է, որ նախորդ մրցաշրջանում Զիդանը ևս ընտրել էր այս մարտավարությունը, սակայն մրցաշրջանի վերջնամասում թիմը խնդիրներ ունեցավ։  Իտալացին այս կերպ էր վարվել նաև 2014/15 մրցաշրջանում, և այդ ժամանակ ֆուտբոլիստները արդեն հունվար ամսին սկսեցին բողոքել մարզչի որոշումներից։ 

Ներկա պահին նրան այդ ամենը չի հետաքրքրում, և մյուս կողմից վիճակագրությունը խոսում է նրա օգտին։ : Ակումբը գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը և արդեն դուրս է եկել ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլ։ Այժմ նրանց միայն մեկ միավոր է բաժանում ՉԼ-ում խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելուց։ Ամեն բան ներկա պահին հիանալի է թվում, սակայն ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի 4 ամիս անց։ Այժմ Անչելոտին գերադասում է ունենալ այն ինչ հնարավոր է ներկա պահին՝ չմտածելով ապագային մասին։ Սա նրա ռիսկային խաղադրույքն է և նա գնալու է մինչև վերջ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված