«Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ով ներկայումս խաղում է «Միլանի» կազմում, կարծում է, որ «Արքայական ակումբը» շատ թեկնածուներ ունի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ» մրցանակը նվաճելու համար։
«Ո՞վ կհաղթի «Ոսկե գնդակը» այս տարի։ Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Չեմ ուզում որևէ մեկի անունը նշել կամ ասել, թե ով է դրան ամենաշատը արժանի։ Հանրությունը կքվեարկի և կորոշի հաղթողին։ Կան բազմաթիվ թեկնածուներ թե «Ռեալից», թե այլ թիմերից։ Ես նախընտրում եմ անուններ չնշել»։ Մոդրիչի խոսքերը մեջբերում է Madrid Universal-ը։
2026 թվականի «Ոսկե գնդակի» հանձման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին։
Silent Striker, Realmadrid.am
Հայերեն