• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Sport Bild-ի լրագրողը կարծում է, որ իսպանական լրատվամիջոցները շտապել են

Հոդվածներ

Sport Bild-ի լրագրողը կարծում է, որ իսպանական լրատվամիջոցները շտապել են
03.03.2021
1801 0

«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան դեռևս վերջնականապես չի կողմնորոշվել, թե որ թիմի կազմում պետք է հանդես գա գալիք մրցաշրջանում:

Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնում էին, որ ավստրիացին պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ ու, ամենայն հավանականությամբ, ամռանն  ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Մադրիդ:

Ինչպես գրում է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը, «արքայական» ակումբը պատրաստ չէ բավարարել Ալաբայի ֆինանսական պահանջները, այդ պատճառով էլ վերջինս սկսել է բանակցել այլ ակումբների հետ:

Թեկնածուների թվում նշվում են ՊՍԺ-ն և ևս մի քանի անգլիական թիմ:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ փարիզյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիսո Պոչետինոն Ալաբային երաշխավորել է, որ տեղ կհատկացնի կիսապաշտպանությունում:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված