Երեկ Ֆրանսիայի հավաքականը ԱԱ 2022-ի որակավորման փուլի շրջանակում սեփական հարկի տակ 8-0 հաշվով ջախջախեց Ղազախստանի ընտրանուն։
Ֆրանսիացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։
Այժմ 33-ամյա ֆուտբոլիստը իր անվան դիմաց 35 գոլ ունի գրանցած Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Այդպիսով նա շրջանցեց Դավիդ Տրեզեգեյին (34) և հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում դուրս եկավ 5-րդ հորիզոնական։
Այս ցուցանիշով Բենզեմային առայժմ գերազանցում են Միշել Պլատինին (41 գոլ), Անտուան Գրիզմանը (42 գոլ), Օլիվյե Ժիրուն (46 գոլ) և Տիերի Անրին (51 գոլ)։
Ընթացիկ մրցաշրջանում հավաքականի և «Ռեալի» կազմում միասին Բենզեման մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am