Մեծ հավանականությամբ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի Իսպանիայի մայրաքաղաքը։
«Սերուցքայինները» եռամյա պայմանագիր են առաջարկել Վասկեսին՝ 10% աշխատավարձի կրճատումով, սակայն ֆուտբոլիստը կարծես թե վերջնականորեն մերժել է այդ առաջարկը։ Այդ պայմաններում Վասկեսը ամռանը ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի։
АВС-ի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Միլանը» և «Բավարիան» պատրաստ են քառամյա պայմանագիր առաջարկել Վասկեսին ու վճարել ավելի շատ աշխատավարձ, քան վերջինս ստանում է ներկա պահին՝ մոտավոր 3.5 մլն եվրո։
Վասկեսը ոչ միայն դեմ է աշխատավարձի կրճատմանը «Ռեալում», այլ նաև ցանկանում է մնալու դեպքում ավելի շատ գումար ստանալ, քանի որ իր կարծիքով «Ռեալում» նա միշտ հանդես է եկել բավական ցածր աշխատավարձի պայմաններում։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վասկեսը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am