Հոդվածներ

Ինչու՞ Միգել Գուտիերեսը հունվարին պետք է հեռանա «Ռեալից»
09.11.2021
2251 0

«Ռեալի» երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստ Միգել Գուտիրերեսը հայտնվել է անհանգստացնող իրավիճակում։ 

20-ամյա ֆուտբոլիստը բավարար հմտություններ ունի եվրոպական մի շարք բարձրակարգ ակումբների կազմում իր տեղը գտնելու համար, իսկ «Ռեալում» Անչելոտին նրան գրեթե խաղալու հնարավորություն չի տալիս։ 

Գուտիրերեսը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 4 հանդիպման։ Բոլոր այդ խաղերում նա եղել է մեկնարկային կազմում։ Մնացած բոլոր դեպքերում երիտասարդ ֆուտբոլիստը մնացել է պահեստայինների նստարանին։ 

Եկել է ժամանակը, որ նա վարձակալության հիմունքներով տեղափոխվի այլ ակումբ, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանա և աճ գրանցի։ 

Գուտիերեսի խնդիրն այն է, որ «Ռեալում» ձախ պաշտպանի դիրքում հանդես են գալիս Մենդիի և Մարսելոյի մակարդակի ֆուտբոլիստներ։ Բացի այդ կա Դավիդ Ալաբան, ով նույնպես կարող է խաղալ այդ դիրքում հարկ եղած ժամանակ։ 

Ստացվում է, որ ընթացիկ մրցաշրջանում Միգելը ուղղակի դիտորդ է «Ռեալում»։ Նման տաղանդ ունեցող ֆուտբոլիստի համար դա կարելի է աղետ համարել։ 

Եթե Միգելը վարձակալության հիմունքներով հեռանա «Ռեալից», դա նրան հնարավորություն կտա ավելի շատ խաղալու և փորձ ձեռք բերելու։ Նա կվերադառնա այն ժամանակ, երբ Մարսելոն կլքի «Արքայական» ակումբը։

Los Merengues, Realmadrid.am