«Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը պատրաստ կլինի այսօր կայանալիք «Ժիրոնայի» դեմ հանդիպմանը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ բրազիլացու մասնակցությունը այսօր կայանալիք հանդիպմանը հարցականի տակ է։ Նա չէր մարզվել ընդհանուր խմբի հետ։
«Ես փոքր ինչ հիվանդացել էի, սակայն այժմ 100%-ով պատրաստ եմ։ Միասին գնալու ենք Լա Լիգայում հերթական 3 միավորների հետևից։ Հալա Մադրիդ». ասել է Ռոդրիգոն։
«Ռեալ» - «Ժիրոնա» հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 19։15-ին։
Los Merengues, Realmadrid.am