Հոդվածներ

Կամավինգան ցանկանում է «Ռեալ» տեղափոխվել, սակայն մեկ պայմանով
18.07.2021
4231 0

MadridistaReal-ը հաղորդում է, որ Էդուարդո Կամավինգան ցանկանում է պայմանագիր կնքել «Ռեալի» հետ, սակայն մեկ խնդիր կա։

Ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Ռեննում» ևս մեկ մրցաշրջան՝ նախքան ազատ գործակալի կարգավիճակով «Ռեալ» տեղափոխվելը։

Դեռևս հայտնի չէ, թե այս կապակցությամբ ինչ են մտածում «Ռեննում»։ Անխոս, ակումբն ամենաքիչը 30-40 մլն եվրո է ցանկանում ստանալ երիտասարդ աստղի տրանսֆերի վաճառքից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին չի հանդիսանում «Ռեալի» տրանսֆերային նպատակը չնայած այն բանին, որ հասանելի է ընդամենը 30 մլն եվրոյի դիմաց։

Անցյալ մրցաշրջանում 18-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Ռեննի» 39 հանդիպման՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ Լիգա 1-ում։


Ամենակարդացված