Երեկ Ուելսի ընտրանին ԱԱ 2022-ի անցումային փուլի շրջանակում 2-1 հաշվով առավելության հասավ Ավստրիայի ընտրանու նկատմամբ։ Ուելսի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գարեթ Բեյլը, ով խաղից հետո նշել է, որ այդ գոլերը պատասխան չեն քննադատներին։
«Անկեղծ ասած, ես կարիք չունեմ որևէ մեկին պատասխան տալու։ Դա ժամանակի անիմաստ վատնում կլինին։ Ինձ նման բաները չեն հետաքրքրում։ Միայն մեկ բան կարող եմ ասել՝ քննադատները պետք է ամաչեն։
Ես կարող եմ տուգանայինից գոլ խփել այն դեպքերում, երբ ինձ խաղալու հնարավորություն են տալիս։ Հաճելի էր դիտել, թե ինչպես է գնդակը հայտնվում դարպասում։ Այդ գոլը մեզ վստահություն տվեց։ Երկրորդ գոլը նույնպես գեղեցիկ էր։
Խաղից հետո ես որոշակի ցավեր էի զգում, սակայն պատրաստ եմ սարեր շուռ տալ հանուն իմ երկրի։ Այսօր բոլորս այդ մտածելակերպով խաղացինք». նշել է Բեյլը։
Los Merengues, Realmadrid.am