«Ռեալ» - «Շախտյոր» հանդիպման նախախաղյա ասուլիսին Կարլո Անչելոտին խոսել է նաև Լուկա Յովիչի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Նա երջանիկ է, որ այստեղ է գտնվում: Փորձում եմ վստահություն փոխանցել: Կարծում եմ՝ դեռ շատ հնարավորություն կստանա»:
Իտալացի մասնագետը նաև նշել է, որ «Էլչեի» դեմ խաղում Յովիչի բացակայության պատճառը միկրովնասվածքն էր:
Հավելենք, որ այս մրցաշրջանում սերբ ֆուտբոլիստը 84 րոպե է անցկացրել մադրիդյան թիմի կազմում:
Fanat, Realmadrid.am