Հոդվածներ

Դավիդ Ալաբա. «Մենք վստահություն էինք զգում խաղադաշտում»
25.10.2021
1883 0

Դավիդ Ալաբան իր առաջին «Կլասիկոն» անցկացրեց և կարողացավ իր առաջին գոլը խփել Մադրիդի «Ռեալի» կազմում։

Խաղից հետո Ավստրիացի ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով։ 

«Հիանալի զգացողություն է։ Իմ առաջին «Կլասիկոն» և առաջին գոլը «Ռեալի» կազմում։ Ես շատ շնորհակալ եմ այդ պահի համար, բայց կարևորը թիմի հաղթանակն էր։ 

Մենք շատ գոհ ենք, որ կարողացանք հասնել դրված նպատակին։ Ես զգում եմ, թե երբ է պետք միանալ հարձակմանը, և թե երբ մնալ պաշտպանությունում։ 

«Բարսելոնան» շատ էր գնդակ պահում, և մեզ համար հեշտ չէր, սակայն մենք կարողացանք հանգստություն պահպանել խաղադաշտում։ Թիմի մակարդակը ասեց ամեն ինչ». նշել է Ալաբան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված