«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան, մադրիդյան ակումբի հետ բանակցություններ է սկսել «Լոս-Անջելես Գելեքսին»:
Աղբյուրը հայտնում է նաև, որ ուելսցու՝ Կարլո Անչելոտիի պլաններում լինելու մասին լուրը իրականությանը չի համապատասխանում:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Եվրո-2020-ից հետո Բեյլը կարող է ավարտել կարիերան ու պրոֆեսիոնալ կերպով զբաղվել գոլֆով, սակայն մեկ-երկու օր անց այդ տեղեկությունը հերքվեց:
Fanat, Realmadrid.am