«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է Լա լիգայի մեկնարկային տուրի շրջանակում կայացած «Էսպանյոլի» նկատմամբ տարած հաղթնաակը (2:1)։
«Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի, բայց «Էսպանյոլն» էլ արժանի չէր պարտության։ Մենք հիանալի վերահսկում էինք խաղը, ճնշում էինք գործադրում, շատ էինք ռիսկի դիմում, և կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի, սակայն մի թիմի համար, որը խաղում է այնպես, ինչպես «Էսպանյոլը», պաշտպանվում է այնպես, ինչպես նրանք էին պաշտպանվում, այդքան վտանգավոր հակագրոհում է ու այդքան կազմակերպված է, շատ ծանր է տուն վերադառնալ դատարկաձեռն։ Բայց կրկնում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի։
Երբ խոսում են պաշտպանական համակարգերի մասին, կա մի բան, որը չի կարելի հաշվի չառնել՝ ֆիզիկական մարզավիճակը։ Կարծում եմ՝ նրանք Աշխարհի առաջնությանը մասնակցած ոչ մի խաղացող չունեին, արդեն երկար ժամանակ է՝ միասին են աշխատում, և դա երևում է։ Ես նույնիսկ չէի սպասում, որ Ջուդը կկարողանա այսքան երկար խաղալ։ Կան տղաներ, որոնք էլ ավելի են հետ մնում, և երբ խոսքը վերաբերում է այնպիսի պրեսինգին, որը ես սիրում եմ, մեզ մոտ զգացվում է խաղային ժամանակի և համատեղ մարզումների փորձի պակասը։ Ուստի այս հաղթանակը մեզ շատ կօգնի։ Այս հաղթանակին հասանք պահեստայինների նստարանի շնորհիվ։ Հուսահատված պահեստայինների նստարանը ոչնչով չի օգնում, իսկ նրանք, ովքեր ունեն ուժեղ թիմային ոգի, կարող են օգնել հաղթել». ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն