Marca-ի փոխանցմամբ, Կարիմ Բենզեման պատրաստ կլինի վաղը կայանալիք «Կլասիկոյին»՝ չնայած այն ամենին, որ նա չի մարզվել ընդհանուր խմբի հետ։
Ֆրանսիացին անհատական ծրագրով է մարզվել թիմի վերջին երկու մարզումների ընթացքում, սակայն դա չի խանգարի նրան մասնակցել «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Բենզեման փոքրիկ վնասվածք էր ստացել ՉԼ-ի խաղարկությունում կայացած «Շախտյորի» դեմ խաղում։
Los Merengues, Realmadrid.am