«Լիվերպուլը» պասիվ տրանսֆերային ամառվանից հետո մտադիր է ակտիվ լինել գալիք ձմռանն ու մյուս մրցաշրջանի սկբզում:
Մերսիսայդիցները ցանկանում են ուժեղացնել միանգամից մի քանի խաղային դիրք. մասնավորապես, նրանք փնտրում են նոր կիսապաշտպան:
Ինչպես հաղորդում է El Nacional-ը, «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի տաղանդի մեծ երկրպագու է և ակումբի ղեկավարությանը խնդրել է փորձել ձեռք բերել գերմանացու տրանսֆերը: Նշում է, որ անգլիացիները գործարքի համար պատրաստ են տրամադրել 25 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Կրոսի՝ «արքայական» թիմի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին:
Fanat, Realmadrid.am