Յան Դիոմանդեն մեկնաբանել է իր տրանսֆերը «Ռեալ»։
«Ես հպարտ եմ և երջանիկ, որովհետև սա իմ երազանքն էր։ Երբ փոքր էի, ցանկանում էի խաղալ աշխարհի մեծագույն ակումբում, և ահա ես այստեղ եմ։ Իմ ընտանիքը հպարտանում է ինձանով։
Սա աշխարհի մեծագույն ակումբն է։ Բոլորն են ցանկանում լինել այստեղ։ Ես երախտապարտ եմ այստեղ գտնվելու համար։ Ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ այս ակումբի հաջողություններում։ Պատրաստվում եմ շնորհակալություն հայտնել մարզչին, որովհետև մենք խոսել ենք նրա հետ, և ես այստեղ եմ նրա շնորհիվ։ Իհարկե, նաև ակումբի շնորհիվ։
Ես երջանիկ եմ, շնորհակալ՝ ինձ հրավիրելու և իմ հանդեպ հավատ ընծայելու համար։ Հրաշալի է, երբ հանդերձարանում կան մեծագույն խաղացողներ։ Դու սովորում ես նրանցից։ Նախկինում ես նրանց հետևում էի հեռուստացույցով, իսկ այսօր մենք կիսում ենք նույն հանդերձարանը։ Սա ապշեցուցիչ է։ Սա աշխարհի մեծագույն ակումբն է։ Երբ «Ռեալը» քեզ կանչում է, դու չես կարող մերժել, ամեն ինչ շատ պարզ է», – ասել է վինգերը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն