Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մտադիր է հեռանալ գերմանական ակումբից և ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»։
Իսպանական As պարբերականի այսօրվա գլխավոր հերոսը հենց լեհ հարձակվողն է։ Աղբյուրի փոխանցմամբ, 33-ամյա հարձակվողը կխնդրի «Բավարիայի» ղեկավարությանը բաց թողնել իրեն «Արքայական» ակումբ։
Նրա գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին անցկացրած 7 խաղերում դարձել է 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am