Հոդվածներ

Մոուրինիոն ցանկանում է ամռանը «Ռեալ» վերադարձնել Նիկո Պասին
27.05.2026
78 0

Նիկո Պասը չի ցանկանում լքել «Կոմոն»։

Ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկություններով, կիսապաշտպանը ցանկանում է իտալական ակումբում անցկացնել ևս մեկ մրցաշրջան։

Ա Սերիան ներկայացնող ակումբի ղեկավարությունը կփորձի ամեն բան անել, որպեսզի Պասը թիմում մնա ևս մեկ տարի, սակայն դա կախված է լինելու «Ռեալից», որը իրավունք ունի 2026-ին 9 մլն եվրոյի դիմաց հետ գնել Պասի տրանսերային իրավունքները, իսկ 2027-ին այդ թիվը 1 մլն եվրոյով կավելանա։

«Կոմոյում» գիտեն, որ Ժոզե Մոուրինիոն, ով մեծ հավանականությամբ գլխավորելու է «Արքայական» ակումբը, ցանկանում է արդեն այս ամռանը իր թիմում ունենալ արգենտինացի ֆուտբոլիստին, սակայն նաև հույս ունեն, որ նախագահական ընտրություններով պայմանավորված կկարողանան ևս մեկ մրցաշրջան նրան թիմում պահել։ 

Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում Պասը «Կոմոյի» կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով12 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


 


Ամենակարդացված