Կարլո Անչելոտին լավ նորություններ ունի «Շախտյորի» դեմ խաղից առաջ։ Դանի Կարվախալը և Գարեթ Բեյլը շարք են վերադարձել և կկարողանան մասնակցել ուկրաինական թիմի դեմ խաղին։
Բեյլը խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերին Ուելսի հավաքականի կազմում ստացած վնասվածքից ի վեր։
Կարվախալը մկանային վնասվածք ուներ, բայց արդեն պատրաստ է օգնել իր թիմին։
Էդեն Ազարը և Դանի Սեբալյոսը սկսել են անհատական մարզումները և շուտով նրանք նույնպես կմիանան ընդհանուր խմբին։
Los Merengues, Realmadrid.am