ՈՒԵՖԱ-ի բժիշկ Պեդրո Ռուիս Ռիպոլը գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոյի վերաբերյալ:
«Ասենսիոն հիանալի ֆիզիկական տվյալներ ունի, որոնց շնորհիվ հանդես է գալիս ամենաբարձր մակարդակում: Նա խաղում է ամեն 3 օրը մեկ ու դա անում է այնպես, կարծես ամբողջ կյանքում պահել է այդ ռիթմը: Նրա մարմինը ոչ մի հետևանք չի ունենում այդ ծանրաբեռնվածությունից:
Մտածելակերպի տեսանկյունից հատկապես տպավորում է այն, որ Ասենսիոն կենտրոնացվածության մեքենա է, շատ խելացի է ու երբեք չի կորցնում ուշադրությունը:
Նա հիանալի է դիմանում այդ մեծ ճնշմանն ու օր օրի ավելացնում»,- բժշկի խոսքը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում 22-ամյա պաշտպանը, անցկացնելով 39 խաղ, կատարել է 2 ասիստ:
Fanat, Realmadrid.am