Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Բելգիա - Ֆրանսիա հանդիպումից առաջ տանտերերի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը գովեստի խոսքեր է ասել իր դարպասապահի հասցեին:
«Դեմ եմ այն պնդմանը, որ Կուրտուան վատ է խաղում ոտքերով: Կարող եմ ասել, որ այս պահին նա աշխարհի 2-3 լավագույն դարպասապահներից մեկն է. հիանալի է հասկանում խաղը, լավ է գործում դարպասից դուրս գալու ժամանակ: Մեր երկրում միշտ էլ փայլուն դարպասապահներ են եղել, և Տիբոն վստահորեն շարունակում է նրանց թողած ժառանգությունը»:
Բելգիա - Ֆրանսիա խաղը կայանալու է հոկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Fanat, Realmadrid.am