Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատել է, որ ակումբը կփորձի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը։
«Ես հույս ունեմ, որ հունվարի 1-ին ամեն բան կորոշվի»,- ասել է Ֆլորենտինո Պերեսը։
Մադրիդյան ակումբը ցանկանում էր այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել ֆրանսիացուն, սակայն մադրիդյան ակումբի առաջարկները մերժվեցին։
Հետագայում հաղորդվեց, որ ֆրանսիացին ցանկանում է հունվարին «Ռեալ» տեղափոխվել և մտադիր է ճնշում գործադրել ՊՍԺ-ի վրա, որ գործարքը կայանա։
Այս շաբաթ տված հարցազրույցի ժամանակ Մբապեն խոստովանել է, որ ցանկանել է «Ռեալ» տեղափոխվել, սակայն նշել, որ հիմա հստակ չգիտի, թե իր կարիերան ոնց կդասավորվի։