«Ռեալը» աշխատանքներ է տանում Լուկա Մոդրիչի հետ պայմանագիրը երկարաձգելու համար:
36-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:
Նշվում է, որ խորվաթ խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթին»:
Marca-ն հայտնում է, որ Մոդրիչը համաձայնել է աշխատավարձի կրճատման ու նախընտրում է մնալ «Ռեալում»՝ պատրաստվելով պայմանագրի դետալների քննարկման:
Fanat, Realmadrid.am