«Ռեալի» ռմբարկու Կարիմ Բենզեման խոստովանել է, որ կապ է պահպանում «սերուցքայինների» նախկին մարզիչ Զինեդին Զիդանի հետ: Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը Մադրիդը լքել էր այս տարվա մայիսին:
«Իմ և Զիդանի միջև համեմատությունն անհիմն են: Զիզուն անհասանելի խաղամակարդակ ուներ: Շատ հարգանքով եմ վերաբերվում նրան ու կարող եմ միայն դասեր քաղել՝ հետևելով Զիդանի անցած ճանապարհին:
Մենք շարունակում ենք կապ պահպանել: Զիզուն ինձ շատ է օգնում»,- Կարիմի խոսքերը փոխանցում է Football Espana-ն:
Fanat, Realmadrid.am