«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստն ու Ժերար Պիկեն վնասվածք են ստացել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Գալաթասարայի» դեմ խաղում (2:1):
21-ամյա պաշտպանը փոխարինվել է 56-րդ րոպեին: AS-ի փոխանցմամբ՝ ամերիկացի ֆուտբոլիստն ազդրի վնասվածք է ստացել ու բաց է թողնելու «Էլ Կլասիկոն»:
Պիկեն փոխարինվել է 81-րդ րոպեին. նա նույնպես մկանային վնասվածք ունի, իսկ «Էլ Կլասիկոյին» մասնակցությունը հարցականի տակ է:
Մարտի 20-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին, «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունելու է «Բարսային»:
Fanat, Realmadrid.am