«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի երկարաձգի պայմանագրի ժամկետը: Այս մասին հաղորդում է El Caso Cat-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացին ցանկանում է ուժերը փորձել Իսպանիայի առաջնությունում:
Նշվում է, որ վերջինիս գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդի ծառայություններն արդեն առաջարկել է «Ռեալին»:
«Բարսելոնան» մրցավազքից դուրս է մնացել, քանի որ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 6 հանդիպման ու դարձել 7 գոլային փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am