«Ռեալի» ռմբարկու Կարիմ Բենզեման մեկնաբանել է իր հայրենակից Կիլիան Մբապեի՝ «արքայական» ակւոմբ հնարավոր տեղափոխությունը:
«Նա անձամբ է ասել, որ խաղալու է Մադրիդում: Կարծում եմ՝ Կիլիանի՝ «Ռեալում» խաղալը ժամանակի հարց է: Չգիտեմ երբ, բայց այդ տեղափոխությունը անպայման կկայանա»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է Marca-ն:
Ավելի վաղ նշվում էր, որ ՊՍԺ-ն մտադիր է Մբապեին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:
Fanat, Realmadrid.am