«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին կարիերան կշարունակի Մադրիդում:
Ինչպես հաղորդում է Cadena SER-ի լրագրող Անդրես Օնրիբուան, կողմերը համաձայնեցրել են գործարքի արժեքը: Այն կազմելու է մոտ 65 մլն եվրո:
Նշվում է, որ Տչուամենիի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Չելսին»:
«Ռեալում» հույս ունեն, որ երիտասարդ ֆրանսիացին կկարողանա հաջողությամբ փոխարինել Կազեմիրոյին:
Fanat, Realmadrid.am