Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Ռեալը» մտադիր է գալիք ամռանը պայմանագիր կնքել ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեի հետ:
Ինչպես հաղորդում է Goal-ը, եթե ֆրանսիացու տեղափոխության գործարքը կայանա, Կարիմ Բենզեման կսկսի դիտարկել կարիերան շարունակելու այլ տարբերակներ, քանի որ խնդիրներ կունենա մշտական խաղաժամանակ ստանալու հարցում:
Որպես հավանական տարբերակ կանխատեսվում է 32-ամյա ֆուտբոլիստի՝ ԱՊԼ տեղափոխությունը:
Այդ դեպքում նրա տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդները կարող են դառնալ «Լիվերպուլն» ու «Չելսին»:
2020/21 մրցաշրջանում Բենզեման անցկացրել է 7 հանդիպում, խփել 1 գոլ ու կատարել 2 արդյունավետ փոխանցում:
Fanat, Realmadrid.am