«Ռեալի» կիսապաշտպան Ռեյնիերը կարող է ժամկետից շուտ հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից»:
«Սերուցքայինները» դժգոհ են այն փաստից, որ բրազիլացին բավարար խաղաժամանակ չի ստանում «մեղուների» կազմում:
Մադրիդում մտադիր են վերադարձնել Ռեյնիերին ու վարձակալական հիմունքներով ուղարկել այլ ակումբ:
Բունդեսլիգայի այս տարվա առաջնությունում 19-ամյա խաղացողն անցկացրել է ընդամենը 8 րոպե:
Fanat, Realmadrid.am