ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն կարիերան կարող է շարունակել «Ռեալին»:
Ինչպես հաղորդում է Eurosport-ը, ֆրանսիացին հրաժարվում է երկարաձգել փարիզյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը: Օգտվելով առիթից՝ Ֆլորենտինո Պերեսը պատրաստվում է բանակցություններ սկսել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի հետ:
Գործարքն, ամենյան հավանականությամբ, կկայանա գալիք ամռանը:
Նշվում է, որ «Ռեալում» գործում է խիստ արգելված է Մբապեի՝ հնարավոր տեղափոխության մասին քննարկումները, որպեսզի տեղի չունենա տեղեկության արտահոսք:
«Ռեալը» չի պատրաստվում վճարել ավելի քան 120 մլն եվրո և հույս ունի, որ վերջին պահին կհաջողվի տրանսֆերային արժեքը նվազեցնել մինչև 100 մլն:
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am