Հոդվածներ

Մոդրիչ․ «Ռեալ Մադրիդն» ամեն ինչ է ինձ համար»
20.07.2024
1198 0

Լուկա Մոդրիչի հարցազրույցը՝ ակումբի մամուլի ծառայությանը

«Ռեալ Մադրիդն» ամեն ինչ է ինձ համար, սա իմ տունն է։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ես պատրաստվում եմ ամեն ինչ տալ այս մարզաշապիկի համար։ Հուսով եմ, որ այս մրցաշրջանում ուրախանալու առիթներ կունենամ և մենք շատ տիտղոսներ կնվաճենք»։

«Ռեալի» ավագը լինելը ահռելի պատասխանատվություն է։ Երբ տեսնում ես ավագների, որոնք թիմում եղել են երկար տարիներ․․․ այդ պատճառով էլ «Ռեալի» ավագ լինելը հաճելի է և յուրահատուկ։ Ես շատ ուրախ եմ, որ ավագի կարգավիճակով կարող եմ ներկայացնել «Ռեալ Մադրիդը»։

«13–րդ մրցաշրջանը «Ռեալու՞մ», այսքան տարիների ընթացքում շատ բան է եղել ինձ հետ ակումբում»։

«Մեր թիմը մի ընտանիքի պես է։ «Ռեալում» մենք բոլորս ընկերներ ենք, հանդերձարանում հիանալի մթնոլորտ է»։

«Երախտապարտ եմ Մբապեին՝ մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերի համար, հաճելի էր դա լսել նրանից։ Ես ուրախ եմ, որ նա վերջապես տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և երկար տարիներ ապացուցում է։ Կիլիանը դարձել է աշխարհի չեմպիոն՝ եզրափակիչում հաղթելով ինձ, բայց ես ուրախ եմ, որ հիմա մենք միասին ենք հանդես գալու»։


Ամենակարդացված