Հոդվածներ

Լուկա Մոդրիչը 36 տարեկան է
09.09.2021
1648 0

Այսօր Լուկա Մոդրիչը նշում է իր ծննդյան 36 ամյակը։  Խորվաթ ֆուտբոլիստը ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 9-ին Զադարում։ «Ռեալի» կազմում նա հանդես է գալիս 2012/13 մրցաշրջանից ի վեր և արդեն հասցրել է թիմի հետ 17 տիտղոս նվաճել։ Այդ թվում՝ ՉԼ-ի 4 գավաթ, ԱԱԱ-ի 4 գավաթ, Եվրոպայի 3 սուպերգավաթ, Լա Լիգայի 2 գավաթ, մեկ Իսպանիայի գավաթ և Իսպանիայի 3 սուպերգավաթ։

Վերջին տարիներին Մոդրիչը իր ցուցադրած խաղի շնորհիվ արժանացել է մի շարք անհատական մրցանակների։ 2018 թվականին Մոդրիչին շնորհվեց Ոսկե գնդակը և ՖԻՖԱ-ի կողմից տրվող լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Մինչ այս Լուկան «Ռեալի» կազմում մասնակցել է 392 հանդիպման և դարձել 28 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված