Վինի Ջունիորը և Թոնի Կրոսը չեն օգնի «Ռեալին» «Կադիսի» դեմ կայանալիք խաղում։
Cope-ի փոխանցմամբ, երկու ֆուտբոլիստներն էլ բաց են թողել թիմի վերջին մարզումը։ Նրանք չեն մասնակցի Լա Լիգայի 29-րդ տուրի հանդիպմանը մկանային գերլարվածության պատճառով։
As-ի տեղեկացմամբ, «Արքայական» ակումբում կասկածներ չունեն, որ թե՛ Կրոսը, և թե՛ Վինիսիուսը պատրաստ կլինեն «Չելսիի» դեմ պատասխան հանդիպմանը։
Մարզմանը չի մասնակցել նաև Ֆերլան Մենդին, ով երկար ժամանակով է շարքից դուրս մնացել։
«Ռեալը» վաղը՝ Երևանի ժամանակով 23։00-ին, ուժերն է չափելու «Կադիսի» հետ։
Los Merengues, Realmadrid.am