«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղը (2-0):
«Գոհ եմ թիմիս ցուցադրած խաղից: Առաջին րոպեներին այդքան էլ լավ չէինք դիրք ընտրում, սակայն, այնուհետև սկսեցինք վերահսկել հանդիպման ընթացքը:
Կարծում եմ՝ կարող էինք ավելի լավ խաղալ, ավելի շատ կոմբինացիաներ անցկացնել:
Նման հանդիպումներում հիանալի են գործում Մոդրիչն ու Կրոսը, որոնք համապատասխան փորձ ու որակներ ունեն»,- իտալացու խոսքը մեջբերում Movistar-ը:
Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա Լոնդոնում ապրիլի 18-ին:
Fanat, Realmadrid.am