Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն հրաժարվել է Սուրբծննդյան արձակուրդից, չի մեկնել Բրազիլիա ու Մադրիդում շարունակում է վերականգնման գործընթացը: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Բրազիլացին ցանկանում է որքան հնարավոր է շուտ շարք վերադառնալ:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա պաշտպանը, մադրիդյան գրանդի կազմում անցկացնելով 17 խաղ, դարձել է 1 գոլի և նույնքան ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am