Հոդվածներ

2022 թվականի ամառ. երկուսը մեկի գնով
02.09.2021
3617 0

Մբապեն հաջորդ ամառ «Ռեալ» կարող է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով, իսկ Հոլանդը՝ «Բորուսիայի» և Ռայոլայի հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։ Նորվեգացու դեպքում նույնպես մեծ դեր կարող է խաղալ ֆուտբոլիստի՝ «Ռեալում» խաղալու մեծ ցանկությունը։ Եվ՛ Մբապեն, և՛ Հոլանդը եվրոպական ֆուտբոլի ապագան են, որոնք կարող են առաջիկա տասնամյակների առաջատարները դառնալ, ինչպես Մեսսին և Ռոնալդուն։

ՊՍԺ-ի մերժումը մեծ հիասթափություն էր «Ռեալի» համար։ Ակումբը քրտնաջանորեն աշխատում էր գործարքը կատարելու ողղությամբ ու իր գործողություններով Մբապեին ցույց տվեց, որ նրան համարում է թիմի ապագա գլխավոր աստղը։

Բայց ֆրանսիացու տեղափոխության ձախողումը  չի փոխել մադրիդցիների ծրագրերը։ Ակումբում վստահ են, որ հունվարի 1-ին կկարողանան պայմանավորվել ֆուտբոլիստի հետ, սակայն հասկանում են, որ առաջիկա 4 ամիսները շատ դժվար է լինելու Մբապեի համար. մեծ ճնշում և ահռելի աշխատավարձի առաջարկ։ Այնուամենայնիվ, ֆրանսիացի հարձակվողը վաղուց է կայացրել իր որոշումը։

Ինչ վերաբերում է Հոլանդին, ապա կողմերն արդեն շփվել են ու երկխոսությունը կարելի է դրական համարել։ Նորվեգացին ցանկանում է հանդես գալ «Ռեալում» ու այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում։ Ակումբները լավ հարաբերություններ ունեն, ինչը, ի դեպ, «Բորուսիային» չի խանգարում մաքսիմալ օգուտ քաղած դուրս գալ իրավիճակից և դա հասկանալի է։

Չնայած այս ծրագրերին, «Ռեալը» տրանսֆերային շուկայում նաև այլ տարբերակներ է դիտարկելու։ Չի բացառվում, որ Պոգբան նույնպես ազատ գործակալի կարգավիճակով միանա թիմին։


Ամենակարդացված