«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Լիվերպուլի» դեմ ՉԼ-ի 1/8 եզրափակիչի խաղը:
«Բարդ էր՝ հաշվի առնելով՝ ինչպես սկսեց խաղը: Մենք չէինք կորցրել վստահությունը ու աստիճանաբար սկսեցինք վերահսկել խաղն ու հարձակման գծում գործել արդյունավետ:
Վինիսիուսն անհավանական խաղ անցկացրեց: Առաջին հանդիպումը լավ ստացվեց, սակայն երկրորդում նույնպես պետք է պայքարել ու համբերել:
0-2 հաշվի ժամանակ մտածում էի «Սիթիի» քամբեքի մասին՝ հավատալով, որ նույնը կստացվի. ստացվեց էլ ավելի լավ»,- իտալացու խոսքը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Ռեալն» Էնֆիլդում «Լիվերպուլին» հաղթել էր 5-2 հաշվով: Պատասխան խաղը կկայանա «Սանտիագո Բեռնաբեուում» մարտի 15-ին:
Fanat, Realmadrid.am