• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «ՊՍԺ»-ն հայտարարել է, որ «Ռեալը» չի կատարել Մբապեի տրանսֆերի համար անհրաժեշտ պայմանները

Հոդվածներ

«ՊՍԺ»-ն հայտարարել է, որ «Ռեալը» չի կատարել Մբապեի տրանսֆերի համար անհրաժեշտ պայմանները
31.08.2021
5007 0

Ինչպես արդեն հայտնի է, Կիլիան Մբապեն շատ մեծ հավանականությամբ առնվազն ևս մեկ մրցաշրջան կանցկացնի «ՊՍԺ»-ի կազմում։ 

L’Equipe-ի փոխանցմամբ, «Ռեալը» Մբապեի տրանսֆերի համար 200 մլն եվրո առաջարկել է միայն բանավոր, և ոչ մի պաշտոնական առաջարկ չի եղել, որը իր մեջ կպարունակեր նման քանակի գումար։

Ֆրանսիական ակումբում իրենց հերթին գտնում են, որ «Ռեալը» չի կատարել Մբապեի տրանսֆերի համար անհրաժեշտ պայմաննները։ «ՊՍԺ»-ում ցանկանում են Մբապեի տրանսֆերի արդյունքում առնվազն 200 մլն եվրո ստանալ, իսկ «Ռեալը» իր հերթին չի պատրաստվում նման գումար վճարել։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված