Լուկա Մոդրիչը ճանաչվել է ՉԼ-ի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Խորվաթ ֆուտբոլիստը «Ատալանտայի» դեմ պատասխան խաղում գրանցել է փոխանցումների 94% ճշգրտություն։ Այդ ցուցանիշով նա շրջանցել է Կևին դե Բրույնեին, Նգոլո Կանտեին և Ջոշուա Կիմիխին։
Բացի այդ Մոդրիչը մեծապես նպաստեց «Ռեալի» առաջին գոլին՝ դառնալով արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Ռեալը» ՉԼ-ի 1/4 եզրափակչում ուժերն է չափելու «Լիվերպուլի» հետ։
Այդ զույգի հաղթողը կիսաեզրափակչում կմրցի «Պորտու» - «Չելսի» զույգի հաղթողի հետ։
Los Merengues, Realmadrid.am