Հոդվածներ

Ալաբան նպատակասլացորեն հարմարվում է «Ռեալին»
19.08.2021
2312 0

Շաբաթ օրը Դավիդ Ալաբան իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց Մադրիդի «Ռեալի» կազմում՝ թողնելով բավական լավ տպավորություն։ 

Մարսելոյի և Մենդիի բացակայության պայմաններում նա տեղ էր գտել ձախ պաշտպանի դիրքում։ Նա ոչ միայն լավ կատարեց պաշտպանի իր պարտականությունները, այլ նաև ակտիվորեն մասնակցում էր հարձակմանը, ինչ նպաստեց նրան, որ նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ 

Ալաբան շատ արագ է հարմարվում թիմին թե՛ խաղադաշտում, և թե՛ հանդերձարանում։ Նա սկսել է սովորել իսպաներեն դեռ մեկ ամիս առաջ։ Նրան օգնում են արագ ադապտացվել Մարսելոն և Կրոսը, որոնց հետ Ալաբան զրուցել է նախքան «Ռեալ» տեղափոխվելը։ Դրանում մեծ նպաստ ունի նաև Կարլո Անչելոտին, ում հետ Ալաբան աշխատել է դեռ «Բավարիայում»։ 

«Սա այն սկիզբն էր, որը մենք ցանկանում էինք։ Պետք է այդպես շարունակել։ Առա՛ջ». գրել էր Ալաբան «Ալավեսի» դեմ խաղից հետո։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված