Հոդվածներ

Le Parisien. Ռամոսը կարող է բաց թողնել ՊՍԺ-ի առաջիկա խաղերը
11.08.2021
2230 0

«Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը կարող է բաց թողնել ՊՍԺ-ի առաջիկա հանդիպումները: Այս մասին փոխանցում է Le Parisien-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, իսպանացու՝ նախորդ մրցաշրջանում ստացած վնասվածքը կրկին սկսել է անհարմարություններ պատճառել, որի արդյունքում Սերխիոն կարող է բաց թողնել մի քանի շաբաթից մինչև 2 ամիս:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռամոսն, ընդհանուր առմամբ, 201 օր շարքից դուրս էր մնացել. այդ ընթացքում թիմը 32 հանդիպում էր անցկացրել:

Նշվում է, որ վնասվածքի խորության մասին վերջնական պատկերացում կկազմվի առաջիկա բժշկական հետազոտությունների արդյունքում:

Fanat, Realmadrid.am