«Շերիֆի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը կիսվել է իր տպավորություններով։
«Այստեղ բավական ցուրտ էր, և նման արդյունքը ավելի մեծ հաճույք է տալիս։
Մենք դուրս եկանք ՉԼ-ի փլեյ-օֆ փուլ, ինչը նշանակում է, որ կատարեցինք մեր առջև դրված նվազագույն առաջադրանքը։ Մենք անցանք այն փուլը, երբ չէինք կարողանում դարպասը անառիկ պահել։ Հիմա դա ստացվում է, և մենք պետք է կարողանանք դա պահել։
Կազեմիրոն, Մոդրիչը և Կրոսը լավագույնն են աշխարհում։ Դրա մասին մարզիչը նշել էր նաև խաղից առաջ։ Նրանք այդ ամենը ապացուցեցին նաև խաղադաշտում։
2-0 հաշվի պայմաններում «Ռեալը» երբեք չի թուլանում։ Եթե դա տեղի ունենար այս խաղում, ապա «Ինտերի» դեմ հանդիպումը շատ բարդ էր լինելու մեզ համար». նշել է Կարվախալը։
Los Merengues, Realmadrid.am