• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Իսկոն դեռևս պատրաստ է հեռանալ, սակայն չի կարողանում նոր ակումբ գտնել

Հոդվածներ

Իսկոն դեռևս պատրաստ է հեռանալ, սակայն չի կարողանում նոր ակումբ գտնել
08.08.2021
1937 0

Marca-ի փոխանցմամբ, Իսկոյի, Դանի Սեբալյոսի և Մարտին Էդեգորի ապագան շարունակում է անհայտ մնալ։ 

Իսկոն պատրաստ է հեռանալ «Ռեալից», սակայն ինչպես նշվում է, ֆուտբոլիստը դեռևս չի կարողանում իր համար նոր ակումբ գտնել։ 

Աղբյուրի փոխանցմամբ, 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Արքայական» ակումբը դեռևս ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել։ 

Նախորդ մրցաշրջանում Իսկոն երկրորդական դեր ուներ «Ռեալում»։ Իսպանացի ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 1092 րոպե՝ մասնակցելով 29 հանդիպման և կատարելով երկու գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված