Գոնսալո Գարսիան կարող է կարիերան շարունակել Գերմանիայում։
Ինչպես տեղեկացնում է Ruhr24՝ հղում անելով Sport1-ին և Bild-ին, «Ռեալի» հարձակվողը «Բորուսիայի» գլխավոր տրանսֆերային նպատակն է դարձել։ Դորտմունդյան ակուբի ներկայացուցիչներն արդեն շփվել են ֆուտբոլիստի հետ։ Իսպանացին դեմ չէ նման տեղափոխությանը։
«Ռեալը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար ցանկանում է ստանել 60 մլն եվրո, իսկ դա ավելին է, քան «Բորուսիան» իրեն կարող է թույլ տալ։ Բայց կան նաև վարձակալության և այլ տարբերակով տրանսֆերն իրականացնելու հնարավորություններ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն