«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ժամանել է ԱՄՆ, որտեղ թիմն անցկացնելու է մինչևմրցաշրջանային փուլի հանդիպումները:
Շուրջ 15 րոպե նախագահը ինքնագիր է բաժանել, և այդ ընթացքում երկրպագուները խնդրել են վերադարձնել Կրիշտիանու Ռոնալդուին՝ թույլ չտալով տեղափոխվել «Ատլետիկո»:
Հիշեցնենք, որ մի քանի օր է լուրեր են շրջանառվում, որ պորտուգալացին պատրաստվում է կարիերան շարունակել Սիմեոնեի գլխավորած թիմում:
Կրիշտիանուն «Ռեալում» հանդես է եկել 2009-2018 թվականներին և խփած 450 գոլով համարվում է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:
Fanat, Realmadrid.am